Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

«Որքան էլ տարօրինակ հնչի՝ առաջին եռամսյակում հարկային հավաքագրումները կգերակատարենք մոտ 5 մլրդ դրամով» (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի հարցերը՝ կապված տնտեսական ցուցանիշների վերաբերյալ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար «տխուր» էին։ Մասնավորապես՝ պատգամավորը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց, թե առաջին եռամսյակի հարկային հավաքագրումների հետ կապված ի՞նչ կանխատեսումներ ունի Կառավարությունը, որովհետև այս փուլում կարծես, թե բոլորն ակնկալինքեր ունեն պետությունից, պետությունը որքանո՞վ է կարողանալու այդ խնդիրները լուծել։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ըստ Վիճակագրական ծառայության տվյալների՝ հունվար-փետրվար ամիսներին տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշներ են գրանցվել, բայց ըստ վարչապետի՝ այդ թվերն արդեն անցյալում են։

«Մեր ռազմավարությունը լինելու է ոչ թե ողբալ կորսված հնարավորությունների համար, այլ միջոցներ ձեռնարկել նոր հնարավորությունները օգտագործելու համար, որոնք ակնհայտորեն լինելու են։ Մեր ռազմավարությունը լինելու է նույնը՝ աշխատանքի քաջալերում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ասաց, թե որքան էլ տարօրինակ հնչի՝ 2020թ․-ի առաջին եռամսյակում հարկային հավաքագրումները կգերակատարեն մոտ 5 մլրդ դրամով։

«Իսկ թե ինչ կլինի մյուս եռամսյակների հետ կապված, բոլորս էլ հասկանում ենք, որ այդտեղ խնդիրներ կունենանք»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։