Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Արդեն 92 հոգու որպես 3-րդ անձ մեքենաներից դուրս են հրավիրել ոստիկանները. փոխոստիկանապետ (տեսանյութ)

«Ոստիկանությունը պարեկային ծառայությունների, հաղորդագրությունների միջոցով հորդորում է քաղաքացիներին, որպեսզի պահպանեն պարետի ցուցումները․ ոստիկանները քաղաքացիներից պահանջում են, որպեսզի պահպանեն այն կարգը, որը սահմանել է պարետը»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը՝ ներկայացնելով Հանրապետությունում այս պահին առկա իրավիճակը:

Հարցին, թե մինչ այս պահը պարետի որոշումը չկատարող քանի՞ քաղաքացի է եղել, և ինչ պատասխանատվության են ենթարկվել, փոխոստիկանապետը տեղեկացրեց, որ հրահանգ է իջեցվել, որ մինչև 16:00 քաղաքացիների շրջանում իրականացվեն բացատրական աշխատանքներ, իսկ այդ ժամից հետո օրենքով սահմանված կարգով ոստիկանությունը կանցինի իր լիազորությունների իրացմանը:

Տեղեկացրեց, որ այս պահին 92 հոգու արդեն որպես 3-րդ անձ մեքենաներից դուրս են հրավիրել ոստիկանները, երկու ընդհանուր օգտագործման տրանսպորտի  նկատմամբ է միջոց կիրառվել:

«Ոստիկանները իրենց քանակական ուժերի սահմաններում ամբողջ Հանրապետության տարածքում իրականացնում են հսկողություն և փորձում են որքան հնարավոր է ամբողջական փակել շղթաները»:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպիսի՞ վերահսկողություն է արվում, որպեսզի ինքնամեկուսացված քաղաքացիները դուրս չգան տներից և արդյոք եղե՞լ են դեպքեր, երբ նրանք փորձել են խախտել ինքնամեկուսացման կարգը, փոխոստիկանապետը տեղեկացրեց, որ երեկվա դրությամբ ոչ մի ահազանգ չի եղել  ինքնամեկուսացված քաղաքացիների կարգի խախտման վերաբերյալ, բայց երեկ չէ առաջին օրը եղել է և կարգավորվել է:

Վստահեցրեց, որ ոստիկանությունը հնարավորության սահմաններում փորձելու է պահպանել սանիտարահիգենիկ կանոնները, բայց ոչ ոք ապահովագրված չէ:

Հարցին՝ ի՞նչ պատասխանատվություն է սահմանվում թերթիկում նշված վերադարձի ժամից ուշ վերադառնալու դեպքում, Մհրյանն ասաց, թե պատասխանատվությունն ամրագրված է օրենսդրությամբ։

ԱՆ Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանն էլ անդրադարձավ քրեակատարողական հիմնարկներում առկա իրավիճակին: Տեղեկացրեց, որ սահմանափակվել են քրեակատարողական հիմնարկներում տեսակցությունները, հնձուկների փոխանցումը, ինչպես նաև կրոնական արարողություններին մասնակցելը:

Վստահեցրեց, որ Արդարադատության նախարարությունը Առողջապահության նախարարության հետ համատեղ իրականացրել և շարունակում է իրականացնել քրեկատարողական հիմանարկներում կանխարգելիչ միջոցառումներ:

Նրա խոսքով՝ իրականացվում են ախտահանումներ, ջերմաչափումներ,  մուտք ու ելք անող անձանց տրամադրվում են ձեռնոցներ, դիմակներ և այլ կանխարգելիչ միջոցառումներ: Վստահեցրեց, որ այս պահին վիճակը վերահսկելի է, նաև թեստավորումներ են արվել, և արդյունքները եղել են բացասական:

«Ա1+»-ի հարցին, թե ինչպե՞ս հարցը կկարգավորվի,եթե ՔԿՀ-ում գտնվողի մոտ հանկարծ կորոնավիրուս հայտնաբերվի, Սարգսյանն արձագանքեց, որ եթե կալանավորի կամ դատապարտյալի  մոտ առակա լինեն սիմտոմներ, ապա բնականաբար պետք է մեկուսացում իրականացվի, որպեսի շփման մակարդակը նվազեցվի, կիրականացվի նաև թեստավորում, և արդյունքը լինի դրական, այդ պարագայում կիրականացվեն համապատախան միջոցառումներ այնպես, ինչպես մյուս քաղաքացիների պարագայում: