Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխարհի չեմպիոնների ներկայությամբ

Սպորտ

Այսօր բուլղարական Յամբոլ քաղաքում մեկնարկեց սիրողական բռնցքամարտի հնագույն մրցաշարերից մեկը` «Ստրանջայի գավաթը», որը կանցկացվի 61-րդ անգամ: Մրցումների բացումը վստահվեց Բուղարիայի սպորտի եւ ֆիզիկական դաստիարակության նախարար Սվիլեն Նեյկովին:

Այս տարի մրցաշարը բավականին ուժեղ կազմ է հավաքել: Մասնավորապես` Յամբոլի «Դիանա» մարզադահլիճի ռինգ կմտնեն աշխարհի գործող 5 չեմպիոններ` բուլղարացի Դետելին Դալակլիեւը (54 կգ քաշային կարգ), ռուսաստանցիներ Արթուր Բետարբիեւը (81 կգ) եւ Եգոր Մախոնցեւը (91 կգ), կուբացի Ռոնիել Սոտոլոնգոն (64 կգ) եւ ուզբեկ բռնցքամարտիկ Աբաս Աթոեւը (75 կգ): Ընդհանուր առմամբ` մրցաշարին կմասնակցեն 14 երկրների բռնցքամարտիկներ:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հայկական բռնցքամարտն այս մրցաշարում կներկայացնեն երեք մարզիկներ. Եվրոպայի չեմպիոններ Հովհաննես Դանիելյանն (48 կգ) ու Էդուարդ Համբարձումյանը (64 կգ) եւ ծանր քաշային Բագրատ Օհանյանը: