Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նալբանդյանը չի կարողանում վերականգնվել

Սպորտ

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նլաբանդյանի գործակալ Մարտին Խայտեն հայտարարել է, որ իր հաճախորդը չի շարունակի ելույթները Բուենոս Այրեսի միջազգային մրցաշարում: Նա նշել է, որ Նալբանդյանը կրկին ցավեր է զգում աջ ոտքի մկաններում եւ ստիպված է զբաղվել հին վնասվածքի ապաքինմամբ:

Հիշեցնենք, որ Դավիթ Նալբանդյանը հաղթահարել էր Բուենոս Այրեսի մրցաշարի առաջին երկու փուլերը եւ մտել 1/4 եզրափակիչ, որտեղ պետք է հանդիպեր Օրասիո Սեբալյոսի հետ:

Նա նաեւ պատրաստվում էր մասնակցել առաջիկայում կայանալիք մեքսիկական Ակապուլկոյի միջազգային մրցաշարին եւ Դեւիսի գավաթի խաղարկության Շվեդիա - Արգենտինա հանդիպմանը, որը տեղի է ունենալու մարտի 5-7-ը: Ավաղ, հին վնասվածքի կրկնման պատճառով Դավիթ Նլաբանդյանը դարձյալ որոշ ժամանակով դուրս մնաց մեծ թենիսից: