Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկու մրցաշար` մեկ շաբաթում

Սպորտ

Ձյուդոյի Հայաստանի հավաքականը այսօր մեկնեց գերմանական Դյուսելդորֆ քաղաք, որտեղ փետրվարի 20-21-ին տեղի կունենա ձյուդոյի գրան-պրիի հերթական մրցաշարը: Այդ մասին «Ա1+»-ի թղթակցին հայտնեցին Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի կենտրոնից:

Մրցումներին Հայաստանից կմասնակցեն 5 ձյուդոյիստներ. 66 կգ քաշային կարգում Արմեն Նազարյանն ու Համբարձում Տոնոյանը, 73-ում` Արտյոմ Բաղդասարյանն ու Ռոբերտ Վարդանյանը, 100-ում` Հակոբ Առաքելյանը:

Մրցաշարի ավարտից հետո մեր հավաքականը մարզիչ Արթուր Գեւորգյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք կանցկացնեն նույն Դյուսելդորֆում, իսկ փետրվարի 26-ին կմեկնի Չեխիայի մայրաքաղաք Պրահա, որտեղ փետրվարի 27-28-ը տեղի կունենա աշխարհի գավաթի անհատական խաղարկությունը: Այս մրցաշարին Հայաստանից կմասնակցեն Արմեն Նազարյանը, Համբարձում Տոնոյանը եւ Արտյոմ Բաղդասարյանը: