Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մարդկությունը միշտ էլ հաղթող է դուրս եկել, սա էլ բացառություն չէ․ Արմեն Փամբուխչյան (տեսանյութ)

ԱԺ-ում պատգամավորները հայտարարություններով են հանդես գալիս։ 24 պատգամավոր է հերթագրվել։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանի դիտարկմամբ՝ տարրերային աղետները, համաճարակներն ու պատերազմները մարտահրավերներ են մարդկությանն ու Երկիր մոլորակին, որտեղ դիմադրողականության ստուգարք են հանձնում պետություններն ու ժողովուրդները։

«Մարդկության դեմ ուղղված պատերազմներում հաղթում են այն պետություններն ու ժողովուրդները, որոնք մարտահրավերներին զուգահեռ գործում են, երբեմն նույնիսկ ոչ ստանդարտ»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Իմքայլական պատգամավորը։

Արմեն Փամբուխչյանը, հետադարձ հայացք նետելով անցյալին, նկատել է, որ տարրերային աղետներից, համաճարակներից ու պատերազմներից հետո Երկիր մոլորակում սկսվել է զարգացման նոր փուլ, և մարդկությունը միշտ էլ հաղթող է դուրս եկել, սա էլ բացառություն չէ։