Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-HmF4S0mjdR
A A
Հասարակություն

Բոլոր 2 650 աշխատողները մեկ մարդու նման աշխատում են. «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրեն

Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկան այս օրերին սովորական ռեժիմով աշխատում է: Տեղեկատվությունը «Ա1+»-ի հետ զրույցում հաստատեց նաև ֆաբրիկայի տնօրեն Բագրատիոն Դարբինյանը: 

Տնօրենի փոխանցմամբ՝ բոլոր 2 650  աշխատողները մեկ մարդու նման աշխատում են:

Ինչ վերաբերում է վարչապետի՝ երեկ արված հայտարարությանը, որ փակվելու են սրճարաններ, ռեստորաններ, ինչպե նաև կդադարեն շինարարական աշխատանքները, եւ չեն գործի թեթեւ արդյունաբերության մի շարք ճյուղեր, Դարբինյանն ասաց՝ Ֆեյսբուքը պաշտոնական գործիք չէ, վարչապետը ենթադրել է, որ Կառավարությունում որոշում կկայացնեն և կփակեն.

«Քաղաքապետն ա զանգել՝ բա խի՞ չես փակել, ասում եմ՝ պարո՛ն Ասլանյան, ինչո՞ւ փակեմ, երբ Կառավարության որոշում կլինի կփակեմ, Դուք քաղաքապետարանը փակե՞լ եք, որ ես էլ գործարանը փակեմ»:

Վստահեցրեց, որ աշխատողներին բաժանված են դիմակներ, բոլոր կանոնները պահպանել են:

Հարցին, թե ունե՞ն 60-ից բարձր աշխատակիցներ, և եթե այո՝ հորդորե՞լ են նրանց մնալ տանը, Դարբինյանն ասաց.

«Ունենք, առաջարկել ենք, ասել ենք, ովքեր 60-ից բարձր են առանց որևէ արգելքի կարող են չգալ, մարդիկ գալիս են իրենց ցանկությամբ, ի՞նչ անեմ, դուրս հանե՞մ»:

Դարբինյանն ասաց՝ պետք է պաշտոնական փաստաթուղթ ունենան ձեռքների տակ, որպեսզի պատվիրատուներն էլ իրենց նկատմամբ սանկցիաներ չկիրառեն: