Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հայկ Ալումյան
A A
Քաղաքականություն Հասարակություն

Դատավորի աթոռին նստելն ակցիա չէր․ Հայկ Ալումյան (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ իրենք դեռևս չունեն պատասխան, թե նախկին չորս վարչապետների անձնական երաշխավորության միջնորդությունը ե՞րբ կարող է քննվել: Նրա խոսքով՝ օրենքով սահմանված չէ դիմել Վերաքննիչ դատարան, բայց Եվրոպական կոնվենցիայի համաձայն, եթե անձի իրավունքի խախտումներեն առկա, ապա պետք է այն քննության առնել:

«Վերաքննիչ դատարան եմ դիմելու՝ բողոք եմ ներկայացնելու, որ Առաջին ատյանի իրավասության դատարանի մեր միջնորդությունը չքննելը ճանաչվի կոնվենցիային հակասող, և Վերաքննիչ դատարանը  քննության առնի մեր միջնորդությունը և բավարարի: Եթե մենք պնդում ենք որ դատարանը, չքննելով, խախտում է Քոչարյանի իրավունքները, ապա պետք է մի ատյան քննարկի՝ արդյոք այդ կերպ չի՞ խախտվում Ռ. Քոչարյանի իրավունքը»:

Հայկ Ալումյանը ներկայացրեց այն հիմքերը, ըստ որոնց, իրենց պնդմամբ, Ռ. Քոչարյանը գտնվում է անազատության մեջ՝ մեկնաբանելով 300 և 300.1 հոդվածների միջև առկա տարբերությունները :

 «2008 թվականին 300.1 հոդվածը գոյություն չի ունեցել, և այդ հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվել են 7 անձ , ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի նկատմամբ այդ հիմքով է դադարեցված եղել քրեական հետապնդումը, որովհետև 300.1 հոդվածը 2009 թվականին է մտել ուժի մեջ և սահմանել նոր հանցակազմ: Ուրեմն եթե այս չափանիշը կիրառում են Քոչարյանի նկատմամբ, եթե այդ նույն չափանիշը կիրառեին այն ժամանակ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, ինքը մինչև այսօր պատիժ էր կրելու»

Հայկ Ալումյանն անդրադարձավ նաև ԲԴԽ-ի կողմից Փաստաբանների պալատ ներկայացրած բողոքին՝ նշելով որ այն վերաբերում է Ռ. Քոչարյանի երկու փաստաբաններին և Յուրի Խաչատուրովի պաշտպանին, նշելով, որ դիմումը անտրամաբանական և օրենքի հետ կապ չունի.

«Նա այսքան տարի դատարանի դատավոր և նախագահ է եղել և իր պատկերացումը սա է՝ եթե փաստաբանը դատական նիստից դուրս նստել է դատախազի աթոռին, դա վիրավորական է դատախազի համար: Դուք պատկերացնո՞ւմ եք այն դժբախտներին, որ դժբախտություն են  ունեցել այս մարդու մոտ դատվել: Պատկերացնո՞ւմ եք այս մարդու պատկերացումը արդարադատության և կողմերի հավասարության մասին : Նախ նշեմ, որ Միհրան Պողոսյանի՝ դատավորի աթոռին նստելն ակցիա չէր, և եթե մի բան օրենքով արգելված չէ, ո՞նց կարող է ԲԴԽ նախագահը այդ գործողությունը համարել անհարգալից վերաբերմունք և դիմել Փաստաբանների պալատ»: