Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Իրանից ներմուծվող ցեմենտի ծավալները նվազել են․ Էկոնոմիկայի փոխնախարար (տեսանյութ)

Թեև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկեց ԱԺ քառօրյայի օրակարգը չհաստատել, այնուամենայնիվ խորհրդարանն օրակարգը հաստատեց և անցավ նախագծերի քննարկմանը։

Խորհրդարանը քննարկում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթը։

Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը նախագծերի փաթեթը զեկուցելիս նախ նշեց, որ 2019թ․- հունիսի 3-ին «Պետական տուրքի մասին» օրենքում կատարված լրացման համաձայն՝ ՀՀ ներմուծվող ցեմենտի համար սահմանվել է 14 000 դրամ պետական տուրք, սակայն 2019թ․-ի հուլիսից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում Իրանից ներմուծվող ցեմենտի ծավալները որոշակիորեն նվազել են։

Ըստ Ավագ Ավենեսյանի՝ օրենքի այդ փոփոխությունը գործում է մինչև 2020թ․-ի ապրիլի 1-ը։

Այս նախագծերի փաթեթով Կառավարությունն առաջարկում է երկարաձգել ներկրվող ցեմենտի վրա 14 հազար դրամ տուրք սահմանող օրենքի գործունեության ժամկետը մինչև 2020թ․-ի դեկտեմբերի 31-ը։

Ըստ փոխնախարարի՝ հայկական արտադրության ծավալները նույնպես անկում են ապրել, բայց ներկայումս 2 խոշոր ընկերություն է գործում, որոնցից մեկը ծավալի աճ է գրանցել։

Մանրամասները՝ տեսանյութում։