A
A
Դուրս մնացին պայքարից
Աջակցիր «Ա1+»-ինՄոսկվայում շարունակվող կայծակնային շախմատի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի նախավերջին` 8-րդ տուրից հետո մեր բոլոր 7 շախմատիստներն էլ դուրս մնացին եզրափակիչ փուլի 6 ուղեգրերի համար պայքարից:
Նախավերջին տուրից առաջ որոշակի շանսեր ուներ միայն Արման Փաշիկյանը, որը վաստակել էր 8 միավոր, սակայն պետք է հաղթեր մնացած 4 պարտիաներում: Ավաղ, մեր շախմատիստը ռուսաստանցի Յուրի Յուդինի հետ երկու պարտիաներում էլ պարտվեց եւ կորցրեց առաջատարներին հասնելու բոլոր շանսերը:
Գաբրիել Սարգսյանն եւ Հրանտ Մելքումյանը թանկագին միավորներ կորցրեցին արդեն 7-րդ տուրում, եւ նույնպես ժամանակից շուտ դուրս մնացին ուղեգրերի համար պայքարից: