Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«Հյուսիս-հարավ» ճանապարհահատվածից բազալտի խճաքար են գողացել (տեսանյութ)

Վերջին օրերին ոստիկանության Թալինի բաժնում տեղեկություններ էին ստացվում, որ տարբեր անձինք «Հյուսիս-հարավ» ճանապարհահատվածից տարբեր ծավալներով բազալտի մանրացված խճաքար են գողացել  ու բեռնատար մեքենաներով տեղափոխել իրենց բակ։

Տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Թալինի ոստիկանները պարզեցին այդ անձանց ինքնությունը և կարճ ժամանակում հայտնաբերեցին ոչ միայն նրանց, այլև գողոնն ու բեռնատարները։

Դեպքերի առթիվ ոստիկանության Թալինի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: