Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախկին նախարարն այլեւս Քարտուղար էլ չի

Սպորտ

ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը հրամանով կոմիտեի գլխավոր քարտուղար է նշանակել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանին: Այդ մասին տեղեկացանք Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքէջից:

Նշենք, որ նախկինում այդ պարտականությունները կատարում էր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը, ով մի քանի շաբաթ առաջ է հրաժարակ ներկայացրել: