Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ետ մնացին ադրբեջանցիներից

Սպորտ

Իրանի Ռաշտ քաղաքում ավարտվեց շախմատի «Կասպիայի գավաթի» խաղարկությունը, որին մասնակցեցին 7 երկրների, այդ թվում Հայաստանի շախմատիստները:

Մասնակիցները շվեյցարական մրցակարգով անցկացրին 9 տուր: Գավաթի խաղարկության հաղթող դարձավ ադրբեջանացի գրոսմայստեր Ֆարիդ Աբասովը, որը միայն լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ հավասար քանակությամբ միավորներ (7) վաստակած Ազեր Միրզոեւից (Ադրբեջան) եւ Տուֆիգի Հոմայունից (Իրան):

Մեր 4 շախմատիստները` Ռոբերտ Հովհաննիսյանը, Արթուր Չիբուխչյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ Գեւորգ Հարությունյանը վաստակեցին 6-ական միավոր եւ եւս 4 մասնակիցների հետ բաժանեցին 7-14-րդ տեղերը: Իսկ ահա մեր մնացած 5 ներկայացուցիչները տեղ զբաղեցրին 2-րդ եւ 3-րդ տասնյակում: