A
A
Քենտիկյանը սկսեց նախապատրաստվել
Աջակցիր «Ա1+»-ինՊրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթեւքաշային կարգում աշխարհի չեմպիոնուհի Սյուզի Քենտիկյանը սկսեց նախապատրաստվել ապրիլի 24-ին Համբուրգում Նադյա Ռաուի հետ կայանալիք մրցամարտին:
Նա այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Ավստրիայի բարձրլեռնային Զելդեն առողջարանային քաղաքում: Նրա մարզիչ Մագոմեդ Շաբուրովը բավականին բարդ պայմաններ է ստեղծել Սյուզիի համար: «Սա շատ գեղեցիկ վայր է, բայց մենք ծանրաբեռնված մարզվում ենք: Ամեն ինչ ընթանում է նախապես կազմված գրաֆիկով»,- ասել է նա:
Քենթիկյանի հետ միասին Զելդենում ներկայումս ուսումնամարզական հավաք են անցկացնում նաեւ WBA վարկածով աշխարհի չեմպիոններ Ռուսլան Չագաեւն ու Դմիտրի Սարտիսը: