Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանանցը» ոչ-ոքի խաղաց

Սպորտ

Երեւանի «Բանանցը», որը շարունակում է ուսումնամարզական հավաք անցկացնել Անթալիայում (Թուրքիա), 4-րդ ստուգողական հանդիպումն անցկացրեց Միջերկրական ծովի ափին: Մեր թիմը ուժերը չափեց Ռուսաստանի պրեմիեր լիգայի նորեկ Մախաչկալայի «Անժիի» հետ:

«Բանանցը», չնայած երկու անգամ առաջ անցավ հաշվի մեջ (երկու դեպքում էլ աչքի ընկավ Սամվել Մելքոնյանը), սակայն չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը` 2:2, ընդ որում մեր թիմը երկրորդ գոլը բաց թողեց հանդիպման վերջին րոպեին:

Ինչպես տեղեկացնում է «Բանանցի» կայքէջը, մեր թիմի կազմում իր առաջին խաղն անցկացրեց նիգերիացի հարձակվող Դանիրան Օրտեգան, սակայն ռուսական լրատվամիջոցները միաժամանակ տեղեկացնում են, որ «Անժին» արդեն համաձայնության է եկել Սոֆիայի «Սլավիայի» հետ աֆրիկացի ֆուտբոլիստին ձեռք բերելու հարցում:

Իսկ ահա ադրբեջանական կայքէջերը նշում են, որ «Անժիի» գլխավոր մարզիչ Օմարի Տետրաձեն չի խաղացրել Ադրբեջանի հավաքականի 28-ամյա խաղացող Մահիր Շուքյուրովին, որպեսզի հայերը հանկարծ վնասվածք չհասցնեն նրան: Այս փաստը, ինքնին, մեր հարեւանների հերթական վառ երեւակայություն է: