Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չի հասել Հայաստան

Սպորտ

2009թ սեպտեմբերի 25-ին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ու ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը համաձայնագիր էին կնքել ASICS ճապոնական ընկերության հետ, ըստ որի` վերջինս առաջիկա 4 տարիներին կլինի Հայաստանի մարզական կազմակերպությունների պաշտոնական հովանավորը եւ մարզահագուստի մատակարարը:

2010 թ ձմեռային օլիմպիական խաղերի մեր մասնակիցները Վանկուվերում հանդես կգան հենց ASICS-ի հանդերձանքով:

Բայց ահա հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը վերջերս Երեւանում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում ելույթ ուենցավ «Ադիդաս» ընկերության մարզազգեստով:

Ըմբշամարտի հանրապետական ֆեդերացիայից հայտնեցին, որ իրենք չեն խախտել վերը նշված համաձայնագիրը, պարզապես դեռ ամբողջովին չեն ստացել ASICS-ի կողմից նախատեսված մարզազգեստերը եւ մարզագույքը:

Ֆեդերացիայից հավաստիացրեցին, որ առաջիկայում այդ խնդիրը կլուծվի եւ աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին մեր ըմբիշները հանդես կգան ASICS-ի մարզահագուստով: