Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուժեղները ձախողվեցին

Սպորտ

Մոսկվայում ավարտվեց «Աերոֆլոտ Օփեն» շախմատային մրցաշարը: Ուժեղագույն խմբերում ընդգրկված մեր շախմատիստները թույլ հանդես եկան:

«А1» խմբում ամենալավ արդյունքը ցույց տվեց Գաբրիել Սարգսյանը, որը, սակայն, չնայած պարտություն չկրեց 9 տուրերում, սակայն 5,5 միավորով զբաղեցրեց ընդամենը 12-րդ տեղը: Մեր մնացած մասնակիցները` Հրանտ Մելքումյանը, Արման Փաշիկյանը, Զավեն Անդրիասյանը էլ ավելի համեստ տեղեր գրավեցին` համապատասխանաբար 31, 32 եւ 62: Նույնը վերաբերում է նաեւ
«А2» խմբում հանդես եկած Տիգրան Քոթանջյանին ու Դավիթ Գ. Պետրոսյանին, որոնք 66 մասնակիցների մեջ զբաղեցրին համապատասխանաբար 25-րդ եւ 44-րդ հորիզոնականները: