Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավիթ Նալբանդյանը հաղթեց

Սպորտ

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը շարունակում է հաջող հանդես գալ Բուենոս Այրեսի միջազգային մրցաշարում: 1/8 եզրափակիչում նա մեծ դժվարությամբ հաղթեց իսպանացի Խիմենո Տրավերիին` 2:1: Առաջին խաղափուլը Նալբանդյանը տանուլ տվեց` 6:7 (5:7), բայց հետո կարողացավ բեկում մտցնել մրցավեճում եւ շահել հաջորդ երկու փուլերը` 6:4, 7:6 (9:7):

Հիշեցնենք, որ սա Դավիթ Նալբանդյանի առաջին մրցաշարն է 2010 թվականում, քանի որ վնասվածքի պատճառով նա բաց թողեց «Մեծ սաղավարտի» անդրանիկ մրցաշարը` Ավստրալիայի բաց առաջնությունը: