Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ծրագիր ենք մշակել, որը կփորձարկենք Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում մեկուսացվածների համար․ Ն․ Խաչատուրյան (տեսանյութ)

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը շնորհակալ է դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին, աշակերտներին և ծնողներին հեռավար ուսուցման գործընթացում ակտիվ ներգրավվելու համար։

Նախարարը, իհարկե չի հերքում, որ տեխնիկական խնդիրներ կան, բայց վստահեցնում է, որ դրանք առաջիկայում կլուծվեն։

Այս մասին Կառավարությունում հրավիրված ասուլիսին ասաց Արայիկ Հարությունյանը։

Արտակարգ դրության համաձայն՝ պարետի որոշմամբ, արգելվում է Հայաստանում հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը, իսկ հանրային միջոցառում է համարվում 20 և ավելի մասնակից ունեցող միջոցառումները, որոնց մեջ մտնում են համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումներն ու մշակութային, սպորտային, և կրթական այլ միջոցառումները։

 Ըստ այդմ՝  հեռավար տարբերակով աշխատելու են անցել նաև թանգարանները, թատրոններն ու գրադարանները։

Ըստ ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանի՝ ծրագիր են մշակել, որն առաջին անգամ փորձարկելու են Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում մեկուսացվածների համար։

«Սա կլինի առցանց տարբերակով»,- ասաց տիկին Խաչատուրյանը, սակայն  փակագծեր չբացեց, թե ծրագիրն իրենից ինչ է ներկայացնում։

ԿԳՄՍ փոխնախարար Արայիկ Խզմամալյանն էլ ներկայացրեց այն մշակութային միջոցառումները, որոնք առաջիկա օրերին օնլայն տարբերակով կիրականացնեն։

Մանրամասները՝ տեսնանյութում։