Բացել լրահոսը Փակել լրահոսը
Saqunc Artur2
A A
Հասարակություն

Ռուսաստանյան համարից սպառնացել են Սաքունցին՝ Պուտինի մասին խոսելու համար

Այսօր ռուսաստանյան հեռախոսահամարով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է զանգել մի տղամարդ և զանգին պատասխանող իրավախորհրդատուին սպառնալից տոնով հարցրել է․ «Էս Սորոսի ագենտների, էն Սաքունցի օֆիսն ա՞, բա ինքը էս ու՞ր ա»։ Իրավախորհրդատուի պատասխանից հետո, որ ՀՔԱՎ գրասենյակ է զանգել, տղամարդը վիրավորական արտահայտություններ ու սպառնալիքներ է հնչեցել Ա․ Սաքունցի հասցեին՝ Պուտինի մասին խոսելու համար։ 

Այսօր ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ ԱԱԾ տնօրեն Է․ Մարտիրոսյանին՝ զանգահարող անձին հայտնաբերելու, պատասխանատվության ենթարկելու և ՀՔԱՎ գրասենյակի ու Ա․ Սաքունցի անվտանգության ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու հարցով։ 

Հաղորդումն ամբողջությամբ ներկայացնում ենք ԱՅՍՏԵՂ