Կպարգեւատրվեն երեքը
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մասնակից Կապանի «Գանձասարը» այսօր ավտոբուսով մեկնեց Աշգաբադ, որտեղ փետրվարի 20-29-ը, կմասնակցի Թուրքմենստանի նախագահի (նախկինում` Թուրքմենբաշիի) գավաթի խաղարկությանը:
Մրցաշարի կազմակերպիչները նախապես մասնակից 8 թիմերին բաժանեցին երկու խմբերի: Կապանցիները հանդես կգան 1-ին խմբում, ուր ընդգրկվել են նաեւ Տաջիկստանի չեմպիոն «Վախշը», Թուրքմենստանի գավաթակիր «Ալթին Ասիրը» եւ Թուրքիայի ակումբային հավաքականը: 2-րդ խումբը ձեւավորել են Ղրղըզստանի գավաթակիր «Աբդիշ-Աթան», Լիտվայի չեմպիոն «Էկրանասը», ղազախական «Օկժետպեսը» եւ տեղի «Նեբիթչին»:
Հավելենք, որ խաղարկության մրցանակային հիմնադրամը կազմում է 35 հազար դոլար, սակայն կպարգեւատրվեն միայն 1-3-րդ տեղերը գրավող թիմերը` համապատասխանաբար 20000, 10000 եւ 5000 ԱՄՆ դոլար:
Նշենք, որ Կապանի «Գանձասարը» երկրորդ անգամ է մասնակցում Թուրքմենստանի նախագահի գավաթի խաղարկությանը: 2009 թ մեր թիմն իր խմբում զբաղեցրել էր 2-րդ տեղը, իսկ 3-րդ տեղի համար խաղում պարտվել Լատվիայի «Սկոնտոյին»: