Բացել լրահոսը Փակել լրահոսը
inqnatir-avia
A A
Պաշտոնական

Կիև-Երևան-Կիև չարտերային թռիչք տեղի կունենա

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունից հայտնում են․

«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

 ՉԱՐՏԵՐԱՅԻՆ ԹՌԻՉՔ ԴԵՊԻ ԵՐԵՎԱՆ

 COVID19

 SkyUp ուկրաինական ավիաընկերությունը մարտի 25-ին կազմակերպում է Կիև-Երևան-Կիև չարտերային թռիչքը։ Տոմսերը վաճառվում են ընկերության կայքէջում (հղումը ստորև)։

Համաձայն ՀՀ պարետի որոշման, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվելու իրավունք ունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք թույլ է տրվում առանց սահմանափակումների:

Հայաստան ժամանելիս սահմանային անցակետերում բոլոր անձինք անցնելու են ինտենսիվ զննման ընթացակարգեր, և համապատասխան համախտանիշների հայտնաբերման պարագայում տվյալ անձի/անձանց նկատմամբ կիրառվելու հոսպիտալացում, մեկուսացում (ինքնամեկուսացում) և/կամ այլ սահմանափակող միջոցառումներ»: