Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արման Թաթոյան
A A
Հասարակություն

Արտակարգ դրության սահմանափակումները խոչընդոտել են ընտանիքի միավորմանը

Երեք երեխաների մայրը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը երկրում արտակարգ դրությամբ պայմանավորված արգելքների պատճառով ընտանիքի՝ երեխաների և ամուսնու հետ վերամիավորվելու հարցում։

Այս դեպքն ՄԻՊ  Արման Թաթոյանը քննարկել է պարետ Տիգրան Ավինյանի հետ և նրա հետ շուրջօրյա համատեղ աշխատանքի արդյունքում արագ կազմակերպվել է ընտանիքի վերամիավորումը։

Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատում արտակարգ դրության պայմաններում Պարետի նման պատրաստակամությունը, արագ արձագանքը և կոնկրետ դեպքերին անհատական մոտեցումը։

Ըստ Արման Թաթոյանի՝ այնպիսի իրավիճակներում, ինչպիսին արտակարգ դրությունն է, հատկապես է կարևոր նկարագրված օրինակով պետության արագ արձագանքը մարդու իրավունքների հարցերին և անհատական մոտեցումը։