Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԵԱՀԿ
A A
Քաղաքականություն

Զերծ մնալ ցանկացած սադրիչ գործողությունից․ ԵԱՀԿ Մինսկի խմբի հրատապ կոչը հակամատության կողմերին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել նոր իրավիճակի առիթով։  Արդեն իսկ  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հայտարարել է, որ նոր կորոնավիրուսի՝ COVID-19-ի  բռնկմամբ պայմանավորված ԵԱՀԿ-ն դադարեցրել է դիտարկումները։ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը հաջորդում է դրան։

  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) դիմում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին՝  վերահաստատել հրադադարի ռեժիմը պահպանելու իրենց հանձնառությունը  և զերծ մնալ ցանկացած սադրիչ գործողությունից, որը կարող է խորացնել առանց այդ էլ լարված իրավիճակը։

«Հաշվի առնելով հանգամանքը, որ տարածաշրջանի բժշկական ռեսուրսները պետք է ուղղված  բացառապես վիրուսի տարածման դեմ պայքարին և վարակակիրներին բուժելուն, մենք կողմերին կոչ ենք անում կիրառել հնարավորինս զսպվածությունը՝  լարվածության ռիսկը նվազեցնելու համար, ներառյալ` օգտագործելով առկա ուղիղ կապի հնարավորությունը»,-հայտարարում են նրան։

Չնայած միջազգային ճանապարհորդության  սահմանափակումներին՝ համանախագահները վստահեցնում են իրենց  միջնորդական ջանքերը առանց ընդհատումների ՝ մնալով սերտ կապի մեջ միմյանց և կողմերի հետ: