Բացել լրահոսը Փակել լրահոսը
անկախ դիտորդ
A A
Հասարակություն

«Անկախ դիտորդը» հնարավորություն չի ունեցել դիտարկելու քվեարկության ընթացքը, միայն արդյունքը

«Անկախ դիտորդը» դաշինքը  հայտարարարություն է  տարածել՝  մի քանի օր առաջ տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ։

2020 թ․ մարտի 15-ին համայնքի ղեկավարի ընտրություններ են տեղի ունեցել Շիրակի մարզի 3, Լոռու մարզի մեկ և Արագածոտնի մարզի մեկ համայնքում։ 

«Անկախ դիտորդը» հնարավորություն չի ունեցել դիտարկելու քվեարկության ընթացքը, սակայն ուսումնասիրել է ընտրությունների արդյունքները։ Ընդհանուր առմամբ առաջադրվել է 13 թեկնածու։ Բոլոր թեկնածուներն ինքնաառաջադրվել են և եղել են անկուսակցական։

?Ընտրությունների արդյունքների ուսումնասիրության արդյունքում «Անկախ դիտորդը» դաշինքը կրկին արձանագրում է.

 

⚠️համայնքի ղեկավարի ընտրություններում իրական մրցակցության ապահովման համար անհրաժեշտ է համայնքի ղեկավարի առաջադրման քանակի սահմանափակում,


⚠️համայնքի ղեկավարների կուսակցական պատկանելությունն ավելի շատ արտացոլում է տվյալ պահին քաղաքական նպատակահարմարությունը, քան կուսակցության քաղաքական պատասխանատվությունը:


⚠️մինչև համայնքային մակարդակում համամասնական ընտրակարգի անցումը՝ անհրաժեշտ է ուսումնասիրել, գնահատել և սահմանել տեղական մակարդակում բազմակուսակցական համակարգի կայացածությունը, կուսակցությունների ներգրավման հնարավորությունը և կարողությունները՝ բացառելու համար նպատակահարմարությամբ պայմանավորված ՏԻ մարմինների կուսակցականացումը, որը, բերելով ավագանու և համայնքի ղեկավարների մակարդակում միակուսակցականության, կարող է խաթարել ինքնակառավարման տրամաբանությունը և կրկին ստեղծել վարչական ռեսուրսների չարաշահման վտանգներ։

 

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ