Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԵԱՀԿ-ը-դիտարկում-է-անցկացրել
A A
Պաշտոնական

Կորոնավիրուսի պատճառով ԵԱՀԿ-ն դադարեցնում է դիտարկումները շփման գծում

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ դադարեցվում են դիտարկումները շփման գծում:

«Նոր կորոնավիրուսի տարածումից հետո ընթացող իրավիճակը հանգեցրել է միջազգային սահմանների փակմանը ողջ տարածաշրջանում, ճանապարհորդության սահմանափակումներ միջազգային և տեղական անձնակազմի համար, ինչպես նաև կիրառվել են սահմանափակումներ` դեմ առ դեմ շփումից խուսափելու համար, որպեսզի նվազի վարակի ռիսկը: Հաշվի առնելով վերը նշվածը, և կողմերի հետ խորհրդակցելուց հետո, մոնիտորինգները կդադարեցվեն՝ մինչև այդ սահմանափակումները չեղյալ հայտարարվեն»,-ասել է Կասպրշիկը՝ նշելով, որ միևնույն ժամանակ շարունակում է շփվել համապատասխան մարմինների հետ։