Բացել լրահոսը Փակել լրահոսը
29178087_1720899251289758_2577674036293140480_n
A A
Պաշտոնական

Փոստային բաժանմունք այցելելիս անհրաժեշտ է պահպանել հետևյալ կանոնները

Հայփոստ ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Սիրելի հայրենակիցներ, կորոնավիրուս-ի տարածման ռիսկերը նվազեցնելու նպատակով, Հայփոստ ՓԲԸ փոստային բաժանմունք այցելելիս, խնդրում ենք պահպանել հետևյալ կանոնները ․

✔️ Սպասել դրսում,
✔️ Հերթում պահպանել մեկ մետր հեռավորություն,
✔️ Փոստային բաժանմունք մտնել հերթականությամբ,
✔️ Ներսում կանգնել սպասարկման սեղանից հնարավորինս հեռու:

Հարգելի թոշակառուներ և նպաստառուներ, կենսաթոշակների և նպաստների վճարումները կիրականացվեն բացառապես տուն առաքելու միջոցով:

Խնդրում ենք կենսաթոշակների և նպաստների համար փոստային բաժանմունք չայցելել:

Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք Ձեր ներողամտությունը:

Հայփոստ ՓԲԸ»։