Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կգրանցվեն Գինեսի գրքում

Սպորտ

Վանկուվերում օլիմպիական խաղերի հիմնադիրները` հույները, չնայած ներկայացրել են ընդամենը 8 մարզիկ-մարզուհի, որոնք մեդալներ նվաճելու ոչ մի հնարավորություն չունեն, սակայն նրանցից երկուսը հայտնվել են ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում:

Բանն այն է, որ բիաթլոնի մրցումներին նույն օրը մասնակցեցին Անաստասիոս Ցակիրիսը եւ նրա դուստր Պանայոտա Ցակիրիսը: 45-ամյա դահուկորդը չկարողացավ հասնել եզրագծին, իսկ ահա Պանայոտան զբաղեցրեց 86-րդ տեղը: Սակայն օլիմպիական խաղերի 114-ամյա պատմության մեջ առաջին անգամ միեւնույն խաղերին մասնակցեցին ծնողը եւ զավակը:

Անաստասիոս Ցակիրիսը նախկինում մասնակցել էր 1988, 1992, 1994 եւ 1998 թթ ձմեռային օլիմպիական խաղերին: Նա 8 տարի առաջ հրաժեշտ էր տվել մեծ սպորտին, սակայն լրագրողների խնդրանքով նորից վերադարձավ մրցուղյակ, որպեսզի իր դստեր հետ մասնակցի օլիմպիական խաղերին:

Պանայոտա Ցակիրիսի համար սա արդեն երկրորդ խաղերն են: 2006 թ, Թուրինում, նա մասնակցել էր դահուկավազքի մրցումներին, դեռեւս 15 տարեկան հասակում: