Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստան – Աֆրիկա` 8:0

Սպորտ

Երեկ Արարատի «Այգ» մարզաբազայի խաղադաշտում բավական հետաքրքիր հանդիպում տեղի ունեցավ: Դիլիջանի «Իմպուլսի» դուստր թիմը, որը համալրված է պատանի ֆուտբոլիստներով, ընկերական խաղ անցկացրեց Հայաստան ժամանած աֆրիկացի ֆուտբոլիստներից կազմված թիմի հետ: Ինչպես տեղեկացրին «Իմպուլս» ակումբի մամուլի կենտրոնից, հանդիպումն ավարտվել է մեր թիմի հաղթանակով` 1:0:

Ի դեպ, մինչ այդ աֆրիկացիները մրցել էին ՀՀ բարձրագույն խմբի մասնակից Երեւանի «Կիլիկիայի» հետ եւ պարտվել 0:7 հաշվով: Այս արդյունքները վկայում են այն մասին, որ ֆուտբոլային գործակալները, որոնք ցանկանում են տեղավորել մեր թիմերում Հայաստան են «ներմուծել անորակ ֆուտբոլիստներ»: