Բացել լրահոսը Փակել լրահոսը
FB_IMG_1584536743310
A A
Մարզեր

«Առինջում արտակարգ շտաբ է ստեղծվել համայնքապետի գլխավորությամբ»

«Մենք արտակարգ դրության հետ կապված երեկ գրություն ենք ստացել, որ շտաբ ստեղծենք»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Առինջի համայնքապետարանի աշխատակցուհին։
 
Նրա խոսքերով՝ այժմ շտաբը կա, որը գլխավորում է համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանը, արտակարգ դրությամբ աշխատում են․ պետք է, որ ամեն ինչ նորմալ լինի։ 
 
Առինջում, ըստ աշխատակցուհու, փողոցներում, շենքերում, տների մոտակայքում դեռևս ախտահանման աշխատանքներ չեն կատարվում, սակայն համայնքապետարանում կան ախտահանիչ նյութեր, համայնքապետարան գալով՝ բնակիչները կարող են ախտահանվել։
 
«Շատ քիչ է շփումը բնակիչների հետ։ Թե՛ օնլայն տարբերակով, թե՛ համայնքապետարանում աշխատողներ ունենք, այնպես ենք անում, որ բոլորս տեղում լինենք»,- ընդգծեց նա։
 
Դիմակալների, ալկոգլերի, ախտահանիչների բավարարվածության և պահանջարկի մասով գյուղապետարանի աշխատակիցը նշեց, որ բողոքներ չեն ստացվել։ «Ֆեյսբուքյան մեր էջում տեղադրել ենք, որ որքան հնարավոր է տներում շատ մնան և ամենակարևորը՝ պահպանեն հիգիենիայի կանոնները»,- շարունակեց նա։
 
Վերջինիս կարծիքով՝ Առինջի փողոցները և շինությունները դեռևս ախտահանելու կարիք չկա, իսկ տրանսպոտի մասով նշեց, որ այն ախտահանված է լինում։ 
 
«Բնակիչները որոշակի չափով են պատրաստ ինքնամեկուսացման»,- եզրափակեց համայնքապետարանի աշխատակիցը։