Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է․ լուսանկարներ

Մարտի 17-ին, ժամը 18:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:10-ին, մարվել՝ 19:47-ին: Ամբողջությամբ այրվել է «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենան։