Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արսեն Թորոսյան2
A A
Պաշտոնական

Արսեն Թորոսյանը 100.000 դրամ է փոխանցել

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է․

«100.000 դրամ փոխանցեցի՝ ի աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի։

***

Հիշեցնում եմ, որ Ֆինանսների նախարարությունը բացել է գանձապետական հաշիվ ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։

 Ստացող՝ Կենտրոնական գանձապետարան։

 Գանձապետական հաշվի համարն է՝ 900005001947:

Խնդրում ենք փոխանցում կատարելիս առաջ նշել նպատակը՝ «Աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին»։

Ստացված միջոցները օգտագործվելու են բժշկական անձնակազմի խրախուսման, բժշկական պարագաների և սարքավորումների ձեռք բերման, ինչպես նաև բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավման վրա»։

Нет описания фото.