Այս պահի դրությամբ հաստատված է 78 դեպք․Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 78-ի: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Վեց նոր դեպքերը առնչվում են կարի արտադրամասին,որտեղ աշխատել է վարակակիր։ Ըստ նրա՝ 18-ը հայտնաբերվել է արդեն մեկուսացած անձանց մոտ։ Ըստ նրա՝ եթե այդ քաղաքացիները չհետազոտվեին, հնարավոր է վիրուսը չհայտնաբերվեր, ինչպես եւ հնարավոր է, որ շատ քաղաքացիներ հիվանդացել և բուժվել են՝ նույնիսկ, չիմանալով, որ վարակված են կորոնավիրուսով:
«Մեր պացիենտների 95 տոկոսից ավելին սիմպտոմ չեն ունեցոլ, ունեցել են ջերմություն կամ կոնտակտ են ունեցել, բայց հետո ջերմությունը անհետացել է: Ուսումնասիրելով համաշխարհային փորձը՝ տեսնում ենք, որ երկրներ կան, որ ջերմություն չունեցող և բայց կորոնավիրուսային վարակի հաստատված դեպք ունեցող քաղաքացիներին չեն հոսպիտալացնում, այսինքն՝ միայն սիմպտոմների ժամանակ են հոսպիտալացնում։ Իսկ մենք շարունակում ենք հաստատված դեպքերով անձանց պահել հիվանդանոցային պայմաններում և նրանց հետ կոնտակտավորներին մեկուսացնել, որպեսզի տարածման շղթաները կոտրենք»,-հայտնեց նա։
Արսեն Թորոսյանը նշեց, որ օրվա ավարտին կունենանք մոտ 600 մեկուսացված քաղաքացիներ, և հնարավոր է ևս մի քանի 100 հոգի մեկուսացվեն։ Դրանից հետո միայն կկիրառվի ինքնամեկուսացման սկզբունքը:
Մանրամասները՝ տեսանյութում: