Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

500 հոգի ինքնամեկուսացվել է (տեսանյութ)

Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման բաժնի աշխատակից բժիշկ-համաճարակաբան Լուսինե Պարոնյանը ԱԻՆ-ում  բացատրել է, թե ինչպես աշխատել այս իրավիճակում։ Նա վստահեցրել է, որ կասկածելի դեպքերի ժամանակ քաղաքացիները մեկուսացվել են։  Իսկ կարի արտադրամասում աշխատողի մոտ կորոնավիրուս հայտնաբերելուց հետո նրա հետ աշխատող  500 հոգի ինքնամեկուսացել է։ 

Արտակարգ իրավիճակների նախարարությունը Հայաստանում կորոնավիրուսի հայտնաբերման ժամանակահատվածում դեռևս չանհանգստացնող, բայց մեծաթիվ ահազանգեր է ստանում: Քաղաքացիներին առավելագույն օգտակար խորհուրդներ տալու և կանխարգելիչ օժանդակություն ցուցաբերելու համար ԱԻ նախարարության և Առողջապահության նախարարության փոխհամագործակցության շրջանակներում  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հանդիպում-քննարկում:

Նախարարությունում հյուրընկալվել Էր Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման բաժնի աշխատակից բժիշկ-համաճարակաբան Լուսինե Պարոնյանը: Հանդիպմանը ներկա էին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Բժշկական ապահովման վարչության աշխատակիցներ: Տեսակապով քննարկմանը հետևող ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչներն իրենց հուզող հարցերն էին ուղղում համաճարակաբանին: Հանդիպման նպատակն էր «911» ծառայության աշխատակիցներին ավելի մանրամասն ծանոթացնել կորոնավիրուսի դեմ պայքարի կանխարգելման մեթոդները՝ բնակչությանն ավելի մատչելի և գրագետ տեղեկատվություն տրամադրելու համար:

Քննարկվեցին հնարավոր կանխարգելիչ միջոցառումները, որոնք պետք է կիրառեն փրկարարները դեպքի վայր մեկնելիս: Լուսինե Պարոնյանը տեղեկացրեց, որ Առողջապահության նախարարությունում գործում է թեժ գիծ, որը շուրջօրյա խորհրդատվություն է տրամադրում քաղաքացիներին: Ավելի մասնագիտական խորհրդատվություն ստանալու համար զանգահարել 80-03 և 060-83-83-00 թեժ գծի հեռախոսահամարներին: Նշեց նաև, որ գործում է մասնագիտական օնլայն հարթակ՝ NCDC.am, որտեղ հնարավոր է գտնել կորոնավիրուսի մասին ողջ տեղեկատվությունը:

Բանախոսը խորհուրդ տվեց համաճարակաբանական ախտանիշներ նկատելու դեպքում քաղաքացիներին ուղղորդել տեղամասային պոլիկլինիկա: ԱՆ ներկայացուցչի խոսքով՝ վիրուսի կանխարգելման լավագույն մեթոդներից մեկը շփումների շրջանակը նեղացնելն է: