Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+lubicic
A A
Սպորտ

Շախմատը մեզ բոլորիս կփրկի. Իվան Լյուբիչիչ

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերի անձնական մարզիչ Իվան Լյուբիչիչը կարծում է, որ մարզասերներին առաջիկա մեկ ամսում կփրկի շախմատը

«Շախմատը մեզ բոլորիս կփրկի առաջիկա ժամանակում: Մարտի 17-ին, հուսով եմ, կմեկնարկի շախմատի հավակնորդների մրցաշարը: Դրա հաղթողը դեկտեմբերին կհանդիպի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ: Սրանք սովորական բառեր են նրանց համար, ովքեր չեն սիրում շախմատը: Բոլորս մնում ենք տանը», - թվիթերյան իր էջում գրել է խորվաթ նախկին թենիսիստը:

Հավելենք, որ առաջիկա վեց շաբաթում նախատեսված թենիսի խոշոր մրցաշարերը հետաձգվել են: Դրանք են Մայամիի, Ինդիան Ուելսի, Մոնտե Կառլոյի մաստերսները, Բարսելոնայի մրցաշարը, Ֆեդերացիայի գավաթի խաղարկության եզրափակիչը: