Բացել լրահոսը Փակել լրահոսը
Charentsavan_town1
A A
Քաղաքականություն Հասարակություն

«Քաղաքացիների հոսքն այդքան էլ շատ չէ»․ իրավիճակը՝ Չարենցավանում

Կոտայքի Մարզի Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը «Ա1+»-ի հետ զրույցում ներկայացրեց, թե ինչպիսի՞ն է իրավիճակը Չարենցավանում։
 
«Երկուսն էլ Շենգավիթի կարի արտադրամասի աշխատակիցներ են, բայց հիմա իրենք թեստի պատասխանին են սպասում։ Նախնական սա է իրադրությունը։ Երկու կնոջ մասին է խոսքը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը՝ անդրադառանալով չարենցավանցիների՝ կորոնավիրուսի հիվանդության դեպքերին։
 
Հարցին, թե ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ են կատարվում, Չարենցավանի քաղաքապետը պատասխանեց, որ ըստ արտակարգ դրության՝ ինչ ցուցում տրվի, դա էլ կկատարվի։ 
 
«Մենք արդեն ձեռք ենք բերել ժավելի սպիրտ, ախտահանման համար նախատեսված պարագաներ, մեքենաներն արդեն ջրով բեռնավորված են։ Եթե հանկարծ որևէ խնդիր լինի փողոցները լվանալու հետ կապված, քաղաքապետարանն այդ գործողությունները կկատարի»,- ընդգծեց նա։
 
Համայնքապետարանի աշխատանկիցների գործունեության մասով՝ Չարենցավանի համայնքապետն ասաց, որ ինչպես հրահանգավորվել է, 60-անց, ինչպես նաեւ մանկապարտեզային տարիքի ունեցող երեխաներ ունեցող աշխատակիցները տուն են գնացել, իսկ մնացածը նորմալ ռեժիմով աշխատում են։
 
Քաղաքացիների մասով Շահգալդյանը նշեց, որ նրանք կարող են գալ համայնքապետարան, եթե շատ կարևոր հարցով է։ 
 
«Մենք բնականաբար թողնում ենք քաղաքացիներին մտնել համայնքապետարան, այդ կարևոր հարցով բաժնի պետ է պետք, համայնքապետ, համայնքապետի տեղակալ է պետք, կարող են։ Բայց եթե հարցը կարելի է հետաձգել, փորձում ենք այդ կերպ խնդիրը կարգավորել։ Աշխատակիցը տեղեկացնում է, եթե հրատապ հարց չէ, չայցելեն քաղաքապետարան։ Բայց ընդհանուր առմամբ քաղաքացիների հոսքն այդքան էլ շատ չէ։ Գալիս են հիմնականում մեքենաների գույքահարկի, հողի հարկի վճարումների հետ կապված»,- շարունակեց քաղաքապետը։
 
Չարենցավանի քաղաքապետարանը, ըստ նրա, արդեն իսկ ձեռք է բերել և՛ ախտահանիչ (ալկոգել), և՛ քլոր-ժավել, իսկ քաղաքի ոչ բոլոր դեղատներում, բայց մեծամասնությունում այդպիսի պարագաներ, այդ թվում՝ դիմակալներ, կան։