Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռոբերտ Քոչարյան2
A A
Հասարակություն

Քոչարյանի եւ մյուսների գործով նիստը չի կայանա, բայց փաստաբանները դահլիճում են (տեսանյութ)

Առավոտ հայտնի էր՝ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստը չի կայանալու, քանի որ դատավոր Աննա Դանիբեկյանը վատառողջ է։

Այսօրվա նիստին նախատեսվում էր միջնորդություն ներկայացնել դատարանին՝  Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն նախկին վարապետերի անձնական երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ։

 Ա1+-ին փաստաբան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ իրենց տեղեկացրել են, որ դատավորը վատառողջ է, և այսօրվա  դատական նիստը չի կայանալու, բայց  իրենք ներկա են  գտնվելու նիստին, քանի որ ընթացակարգը դա է պահանջում:

Այս պահին փաստաբանները գտնվում են դատարանի դահլիճում, Հովհաննես Խուդոյանը նշեց, որ իրենք սպասում են, որ  դատավոր  Դանիբեկյանի կազմից ներկայանան, և ասեմ, որ դատավորը վատառողջ է: Ի վերջո, նրանք դուրս եկան եւ պատասխանում են լրագրողների հարցերին։