Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ինտերնետով ալկոգելի անվան տակ փորձել էին վաճառել․ ՏՄՊՊՀ նախագահ (տեսանյութ)

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը չի բացառում, որ տնտեսվարողներ լինեն, որոնք ապրանքների գները բարձրացնեն, բայց ՏՄՊՊՀ-ն հիմնականում վերահսկում է խոշոր «խաղացողներին»։

Այս մասին Կառավարությունում լրագրողների հետ հանդիպմանը ասաց Գեղամ Գևորգյանը։

ՏՄՊՊՀ նախագահը զգուշացրեց ՝ տպավորություն չստեղծվի, թե հիմա իրենք զբաղված են և վերահսկողություն չեն իրականացնում։ Օրինակ՝այսօր 2 վարույթ է հարուցվել կապված ալկոգելերի հետ։

«Որոշ անձինք փորձել էին ինտերնետով ալկոգելի անվան տակ վաճառել ակլոգել, բայց ոչ արտադրողների և բարձր գնով։ Մենք հայտնաբերում ենք, ու շատ խիստ պատասխանատվության են ենթարկվելու։ Իսկ նրանք, ովքեր տնտեսվարող սուբյեկտ չեն, ու «List.am»-ով կամ այլ կայքերով կփորձեն զբաղվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ, դրանք կփոխանցվեն ՊԵԿ-ի մեր գործնընկերներին, որոնք համապատասխան գործունեություն կիրականացնեն»,- ասաց նա։

Հայաստանում 3 խոշոր ընկերություն է ալկոգել արտադրում։ Ըստ Գեղամ Գևորգյանի՝ նրանց հետ ամենօրյա կապի մեջ են։

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ որևէ դրամ իրենց կողմից չի բարձրացվել։ Հայաստանում ախտահանիչ նյութերի համար նախատեսված սպիրտի պաշարը բավարար է, որ սպիրտի գինը ևս չի բարձրացվել»,- ընդգծեց Գեղամ Գևորգյանը։

Ինչ վերաբերում դիմակների գնի բարձրացմանը, ՏՄՊՊՀ նախագահը չի հերքում՝ դիմակի գինը բարձրացել է։ Հայաստանը դիմակներ ներկրում է հիմնականում Չինաստանից ու Ռուսաստանից։

«Որովհետև ամբողջ աշխարհում գնի թանկացում կա»,- ասաց նա։

Ուրախ լուր ևս կա՝ Չինաստանում ժողովրդական լեզվով ասաց «առաջին ձեռքի» հետ կապի մեջ են։

«Երեկվա դրությամբ 84 դրամով մեծածախի առաջարկ կա։ Այսինքն՝ գինն իջնում է»,- ասաց ՏՄՊՊՀ նախագահը։ Մոնիթորինգ է իրականացվում նաև ոչ պարենային ապրանքների մասով։

Գեղամ Գևորգյանը վստահեցնում է՝ օճառի, անձեռոցիկի, զուգարանի թղթի առումով անհանգստանալու պատճառ չկա։