Բացել լրահոսը Փակել լրահոսը
89565249_2229274937368046_1410737396269449216_n
A A
Հասարակություն

Վանաձոր-Սպիտակ ճանապարհին ավտոբուսը շրջվել է. կան տուժածներ

Մարտի 17-ին, ժամը 08։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «ՊԱԶ» ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել, կան տուժածներ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներից մեկը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոբուսի տակից. տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Armtimes.com-ի փոխանցմամբ՝ շրջվել է «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներին Սպիտակից տեղափոխող «ՊԱԶ» ավտոբուսը՝ մինչ այդ բախվելով «OPEL» մակնիշի ավտոմեքենային:

Նախնական տեղեկություններով՝ ավելի քան 15 մարդ է տեղափոխվել Վանաձորի եւ Սպիտակի բժշկական կենտրոններ:

Լուսանկարը՝ Armtimes.com-ի