Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Արտակարգ դրությունը հաստատվեց առանց քվեարկության (տեսանյութ)

ՀՀ Ազգային ժողովը քիչ առաջ առանց քվեարկության հաստատեց ՀՀ ամբողջ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության ընդունած որոշումը

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ԱԺ խմբակցություններից ոչ մեկը քննարկման ընթացքում չներկայացրեց արտակարգ դրության որոշումը չեղարկելու մասին նախագիծ։

«Ինչն, ըստ էության նշանակում է, որ Աժ բոլոր խմբակցություններն աջակցում են արտակարգ դրություն հայտարարելու կառավարության նախաձեռնությանը»,- ասաց նա։

ԱԺ կանոնակարգ օրենքով, եթե այլ նախագիծ չի առաջարկվում, ապա կառավարության առաջարկն ընդունվում է առանց քվեարկության։