Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb
A A
Հասարակություն

«Ահագին տուժվեցի»․ ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել Վարդգես Գասպարիի գործով

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել հասարակական գործիչ Վարդգես Գասպարիի գործով։ 
 
Սակայն Գասպարիին չի բավարարել Վճռաբեկ դատարանի մոտեցումը այս կապակցությամբ, քանի որ դատարանը չի բեկանել 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների օրերին ձերբակալությունից հետո առաջին ատյանի դատարանի՝ իր նկատմամբ կալանավորում կիրառելու որոշումը։
 
«ՄԻԵԴ-ն արձանագրել է արդար դատաքննության իրավունքի, խոշտանգումներից պաշտպանված լինելու իրավունքի խախտում և այլն։ Խոսքը ՄԻԵԴ-ի կողմից արձանագրված իրավունքի խախտման փաստից հետո կոնկրետ արդար դատաքննության մասին է»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Գասպարին։
 
Ըստ գործչի՝ իրենք բողոքարկել են, որ նախնական կալանքի վճիռը եղել է անօրինական, իսկ Վճռաբեկ դատարանն ասում է, որ «Վարդգես Գասպարիին տրվել է 1 տարի կալանք, այդ 1 տարին էլ հաշվի է առնված հենց մարտի 1-ից մինչև հաջորդ տարվա փետրվարի 29-ը»։
 
Գասպարին մեկնաբանեց Վճռաբեկ դատարանի որոշումը՝ նշելով, որ եթե նախնական կալանքն, օրինակ, լիներ ապրիլի 1-ից, էլի մեկ տարի կալանք կտրվեր՝  մինչև հաջորդ տարվա ապրիլի 1-ը, ուրեմն դրանից բան չէր փոխվի։
 
 «Հետևաբար այս վճիռը առանձին բեկանելուց, ըստ էության, բան չի փոխվում»,- որոշման էության մասին ասաց նա։
 
«Նախ ես որպես քաղաքացի, և ոչ միայն ես, մարտի 1-ին մեծ թվով մարդիկ տուժեցին հենց դրա համար։ Միանգամից մարդկանց տարան բանտ։ Ես որպես տնտեսվարող ահագին պայմանագրեր ունեի, և այդ պայմանագրերի համար ահագին տուժվեցի, որովհետև այնտեղ ահագին առևտրային գործարքներ կային։ Ո՞նց կարելի էր սենց միանգամից կացինով դնել-կտրել»,- ընդգծեց Գասպարին։
 
Վերջինիս խոսքերով՝ ամբողջ խնդիրն այն է, որ Վճռաբեկ դատարանն, ըստ էության, այսօր էլ չի հասկանում կամ իրեն չհասկանալու տեղ է դնում, թե ինչպիսի իրավունք է խախտել ու հիմա էլ շարունակում նույնն անել։