Բացել լրահոսը Փակել լրահոսը
89778371_2916955398347236_3656194870403399680_o
A A
Պաշտոնական

«Քաղցկեղ ունեցող երեխաների անհրաժեշտ դեղորայքը տրամադրվում է առանց րոպե անգամ ուշացման»

Շրջանառվող տեղեկությունը, թե այս օրերին քաղցկեղ ունեցող երեխաները մնացել են առանց բուժման և դեղորայքի, իրականությանը չեն համապատասխանում։
 
‹‹Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամի աշխատակազմը մշտական կապի մեջ է ինչպես բժիշկների, այնպես էլ հիվանդների և նրանց ծնողների հետ։ Անհրաժեշտ դեղորայքը, ֆինանսական աջակցությունը և օրական 4-անգամյա սնունդը տրամադրվում է առանց րոպե անգամ ուշացման։
 
Միաժամանակ հավելում ենք, որ հիմնադրամը տնից աշխատելու որոշում է կայացրել՝ ելնելով սոցիալական պատասխանատվությունից, որպեսզի քաղցկեղ ունեցող երեխաների համար սահմանափակվեն հավելյալ ֆիզիկական շփումները։
Խնդրում ենք ապատեղեկատվություն մի՛ տարածեք և չճշտված տեղեկություններով խուճապի մի՛ մատնեք հասարակության լայն շրջանակներին։
 
‹‹Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամ