Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնավիրուս
A A
Պաշտոնական Հասարակություն

Կորոնավիրուսով վարակի 3 նոր դեպք

ԱՆ Արսեն Թորոսյանը ֆբ-ի իր էջում գրել է․

Քիչ առաջ ավարտեցինք նոր կորոնավիրուսի 52 հետազոտություն, որից 49-ը բացասական էր, իսկ 3-ը դրական: Բոլոր նոր դրական դեպքերը կապված են «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել:

Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 23 դեպք: 1-ին պացիենտի կրկնակի հետազոտության պատասխանը կլինի այսօր երեկոյան և բացասական լինելու դեպքում, նա դուրս կգրվի հիվանդանոցից:

21 պացիենտների առողջական վիճակը բավարար է, այդ թվում` երեխայի: Մյուս 2 պացիենտի մոտ առկա է թոքաբորբ, նրանց կյանքին նույնպես վտանգ չի սպառնում: