Բացել լրահոսը Փակել լրահոսը
89925832_2326173057680242_3907255366919913472_n
A A
Պաշտոնական

Մեծամորի ԲԿ-ից շարժական ռենտգեն սարքը տեղափոխվել է Էջմիածնի բժշկական կենտրոն

Արմավիրի մարզպետարանից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի արձանագրված դեպքերով պայմանավորված՝ մարզի ազգաբնակչության առողջության պահպանման և հնարավոր բարդություններից խուսափելու համար շարունակվում են իրականացվող կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները:

«✅ Այսօր Մեծամորի բժշկական կենտրոնից շարժական ռենտգեն սարքը տեղափոխվել է Էջմիածնի բժշկական կենտրոն, որով արդեն իրականացվել է առաջին հետազոտությունը:

✅ Ըստ անհրաժեշտության՝ Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոնների շտապօգնության բրիգադները կսպասարկեն նաև Վաղարշապատի հիվանդանոցի կանչերը:

✅ Ըստ անհրաժեշտության՝ Մեծամորի բժշկական կենտրոնը բուժօգնություն կցուցաբերի նաև Էջմիածնի բնակիչներին:

✅ Մարզը ներկայացնող բժիշկները պատրաստ են անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել մարզային ենթակայության բժշկական հաստատություններում:

✅ ՀՀ Արմավիրի մարզպետի որոշմամբ հանգստյան օրերին մարզային ենթակայության պոլիկլինիկաները կաշխատեն մինչև երեկոյան ժամը 19:00-ն: Ելնելով ստեղծված իրավիճակից՝ դարձյալ կոչ ենք անում մեր ազգաբնակչությանը. . ավելորդ խուճապի չմատնվել, .  խուսափել մարդաշատ վայրերից կամ այն վայրերից, որտեղ հավանական է հիվանդների հետ շփումը, . հետևել անձնական հիգիենայի կանոններին, .  պատասխանատվություն կրել հայտարարություն անելուց առաջ:

Հետևել միայն պաշտոնական լրահոսին»: