Արթուր Բազեյանը հաղթանակով մեկնարկեց բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը վստահ հաղթանակ տոնեց Լոդոնում մեկնարկած բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում:
Մեր 57 կգ քաշային մարզիկը 1/16 եզրափակիչ մենամարտում 5:0 հաշվով պարտության մատնեց 25-ամյա լեհ բռնցքամարտիկ Մաչեյ Յոզվիկին: Հաջորդ փուլում նրա մրցակիցը ուկրաինացի Նիկոլայ Բուցենկոն է, որը 2019թ եվրոպական խաղերի փոխչեմպիոնն է: Նույն քաշային կարգում Վրաստանը ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արտյուշ Գոմցյանը հոնքի պառվածքի պատճառով պարտվեց սլովակցի Վիլյամ Տանկոյին:
Այսօր պայքարը կսկսեն մեր երեք բռնցքամարտիկներ: Առավոտյան հերթափոխին 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը կմրցի չեխ Կարել Հորեյսեկի հետ: Երեկոյան նախ պայքարի մեջ կմտնի 69 կգ քաշային Անի Հովսեփյանը, որը կհանդիպի Չեխիայի ներկայացուցիչ Մարտինա Շմորանզովայի հետ: Այնուհետեև 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը ուժերը կչափի հունգարացի Ադամ Համորի հետ:
Հիշեցնենք, որ տղամադկանց մրցաշարի 52, 57, 63 կգ քաշային կարգերում օլիմպիական ուղեգիր կնվաճեն առաջին ութ տեղերը զբաղեցնողները, 69, 75 և 81 կգ քաշում՝ լավագույն վեցնյակը, 91 և +91 կգ քաշային կարգերում՝ լավագույն քառյակը: Կանանց մրցաշարի 51կգ քաշային կարգում կվիճարկեն 6, իսկ 69 կգ քաշում՝ 5 ուղեգիր: