A
A
Կոչ եմ անում մեր քաղաքացիներին զերծ մնալ զանգվածային ծեսերից․ Ա․ Թորոսյան
Աջակցիր «Ա1+»-ինԱՆ Արսեն Թորոսյանը ֆբ-ի իր էջում գրել է․
Անկեղծ ասած տեղյակ չեմ, թե մեր երկրում գործող կրոնական կազմակերպությունները ինչ որոշումներ ունեն իրենց ծիսակատարությունները շարունակելու կամ դադարեցնելու վերաբերյալ, սակայն ուզում եմ հիշեցնել, որ առնվազն Հարավային Կորեայում և մեր հարևան Իրանում նոր կորոնավիրուսային վարակը իր պայթյունաձև տարածումն է ստացել հենց կրոնական արարողությունների պատճառով։
Հետևաբար կոչ եմ անում մեր քաղաքացիներին և բոլոր կրոնական կազմակերպություններին զերծ մնալ զանգվածային ծեսերից՝ չեղարկելով դրանք մինչև համաճարակի վտանգի իսպառ վերացումը։
Մարդկանց առողջությունը վեր է ամեն ինչից։