Ucom | Մենք աշխատում ենք 24/7 ռեժիմով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինUcom-ը շարունակելու է աշխատել 24/7 ռեժիմով՝ փորձելով անխափան պահել ծառայությունների հասանելիությունը:
Այս մասին Ucom-ի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում տեսանյութ է տարածել ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
Նրա խոսքով՝ անխափան կապ ապահովելու նպատակով ընկերության աշխատակիցներն աշխատում են 24/7 ռեժիմով:
«Ելնելով այս սկզբունքից՝ 11 տարի կառուցած ցանցը պետք է սպասարկի այն որակը, որը մենք միշտ ունեցել ենք: Կարող եք դիմել մեզ առցանց: Այսօր անհրաժեշտ է մեկուսանալ, աշխատակիցներին մեկուսացնել, որպեսզի եթե համաճարակ լինի ընկերությունում, այն չտարածվի բոլորի վրա, և մենք կարողանանք ապահովել մեր անխափան ծառայությունների հասանելիությունը»,-նշում է ընկերության գլխավոր տնօրենը:
Նա հավելում է, որ ծառայությունների սպասարկմամբ զբաղվող աշխատակիցներին բաժանել են խմբերի: «Նրանք միմյանց հետ չեն շփվում, որպեսզի խնդիրներ չունենան: Աշխատում են հերթապահության սկզբունքով»,-շեշտում է Եսայանն ու բաժանորդներին հորդորում սահմանափակել այցերն ընկերության մասնաճյուղեր: