A
A
Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնները, մարզադպրոցները եւս կփակվեն
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի քաղաքապետարանից տեղեկացնում են․
«Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների անհրաժեշտությունը՝ առնվազն մինչև մարտի 23-ը փակ կլինեն նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող թատրոնները, թանգարանները, գրադարանները, մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնները, մարզադպրոցները։
Հետագա կանխարգելիչ միջոցառումների և կազմակերպությունների գործունեության վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ:
Հիշեցնենք, որ առնվազն մինչև մարտի 23-ը փակ կլինեն նաև դպրոցները և մանկապարտեզները»։