Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Կիբերֆուտբոլի Հայաստանի հավաքականը վաղը կսկսի պայքարը Եվրո-2020-ի համար

Կիբերֆուտբոլի Հայաստանի հավաքականը վաղվանից կսկսի պայքարը UEFA eEuro 2020-ի որակավորման փուլում: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:

Կիբերֆուտբոլի (համակարգչային ֆուտբոլ – հեղ.) Եվրո-2020-ին մասնակցում են 55 երկրների հավաքականներ: Դրանք նախապես բաժանվել են 10 ընտրական խմբերի: Խմբերի հաղթող թիմերը, ինչպես նաև երկրորդ հորիզոնականը զբաղեցրած հավաքականների լավագույն վեցյակը կմտնի փլեյ-օֆֆ: Մրցաշարի հաղթողը կպարգևատրվի Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի տոմսերով:

Հայաստանի հավաքականը հանդես կգա ընտրական J խմբում, որտեղ ընդգրկվել են նաև Ֆրանսիայի, Բելգիայի, Խորվաթիայի, Կիպրոսի և Չեխիայի թիմերը։ Առաջին հանդիպումները կկայանան մարտի 16-ին, իսկ պատասխանները՝ մարտի 30-ին:

Առաջնության մեկնարկից առաջ ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը հանդիպել է մեր հավաքականի տղաներին և հանձնել անվանական մարզաշապիկներ: