Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma
A A
Սպորտ

«Ռոմայի» ֆուտբոլիստները մարզվում են տնային պայմաններում

Հռոմի «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան երեքօրյա հանգիստ է տվել թիմին այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Եվրոպայի լիգայի խաղը հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով:

Այդպիսով, «կարմրադեղինները» մարզումները կվերսկսեն ապրիլի 16-ին: Սակայն, թիմի մարզիչներն ու դիետոլոգը ֆուտբոլիստների համար տնային պայմաններում մարզվելու հատուկ վարժություններ են կազմել, ինչպես նաև հատուկ դիետա են սահմանել:

Մասնավորապես՝ Պելեգրինին ու նրա կինը՝ Վերոնիկան, զբաղվել են բռնցքամարտով: Սպինացոլան ու իր ընկերուհին՝ կշռաքարով վարժություններ են կատարել և տեղում վազել: Էդին Ջեկոն նույնպես հատուկ ֆիզիկական վարժություններ է արել տանը, սակայն իր երկու տղաների ներկայությամբ:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ներկայում վարձավճարով հանդես է գալիս հռոմեական ակումբում: